Home / Հայաստան / Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում այրվել է անասնակեր

Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում այրվել է անասնակեր

Հունիսի 22-ին՝ ժամը 15.35-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.39-ին, մարվել`18.22-ին:

Այրվել է 400 հա անասնակեր: