Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` Կազանում հունիսի 24-ին կայանալիք հանդիպումը կարող է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հանգեցնել, կարծում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն:
«Մենք այդ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովում ենք ակնկալում, հույս ունենք, որ Կազանի հանդիպումը հաջողությամբ կպսակվի և կհանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- Բրիշամբոյի խոսքերն է փոխանցում «Ռիա Նովոստին»:
Հունիսի 24-ին Կազանում եռակողմ հանդիպում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
ՌԴ ԱԳ նախարարության տեղեկությունների համաձայն` հանդիպման ընթացքում նախատեսվում է որոշում ընդունել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: