Այսօր Սոչիում մեկնարկում է շիկահերների առաջին համառուսական հավաքը, որին կմասնակցեն Ռուսաստանի տարբեր շրջաններից ժամանած մի քանի հարյուր շիկահերներ, հաղորդում է Mignews.com-ը:
Միջոցառման կազմակերպիչ Ելենա Շուշկևիչը հայտնել է, որ հավաքի ծրագիրն իր մեջ ներառում է շիկահերներին նվիրված աշխարհում առաջին թանգարանի ու հուշարձանի բացումը:
Նրա խոսքով` քաղաք-հանգստավայրում կկայանա նաև Ռուսաստանում «շիկահերների համար առաջին ռեստորանի» հիմնաքարի տեղադրման հանդիսավոր արարողությունը:
Բացի այդ սեղանների վրա կկայանա աշխարհում «իքսիկ-նոլիկ» խաղի ամենախոշոր մրցաշարը` «Շիկահերները մնացած բոլորի դեմ» խորագրով: