Home / Հայաստան / Պահապան հրեշտակներ կան, ապացուցել են մաթեմատիկոսները

Պահապան հրեշտակներ կան, ապացուցել են մաթեմատիկոսները

Բացառապես բոլոր աղետներից հետո գտնվում են մարդիկ, որոնց հաջողվել է խուսափել ողբերգությունից: Այդպես է եղել նաև օրերս Պետրոզավոդսկի մոտ վթարի ենթարկված Տու-134-ի դեպքում: Տեղի խոշոր ընկերություններից մեկի ծրագրավորողները պետք է արձակուրդի մեկնեին այդ չարաբաստիկ չվերթով, բայց չմեկնեցին, վերջին պահին չէր հաջողվել համապատասխանեցնել չվերթները, գրում է «Комсомольская правда»-ն:

Մեխանիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու և անոմալ երևույթների հետազոտությամբ զբաղվող խմբի ղեկավար Վալերի Իսակովը պատմել է պարբերականին, որ գոյություն ունի վիճակագրական անոմալիա, որը կարելի է տարբեր տեսանկյուններից մեկնաբանել, այդ թվում` կրոնական:

Դեռևս 1958 թվականին ամերիկացի սոցիոլոգ Ջեյմս Ստաունտոնը վերլուծել է նախորդ 30 տարիների ընթացքում  տեղի ունեցած ավելի քան 200 երկաթուղային վթարներ: Պարզվել է, որ ողբերգական ավարտ ունեցած գնացքները, միջին հաշվով ուղևորների հնարավոր մաքսիմալ քանակից 61%-ով են լցված եղել: Մինչդեռ բարեհաջող ուղևորությունների ժամանակ գնացքները լցված են եղել 76%-ով:  Հենց այդ 15%-ն էլ գերբնական ուժերի գոյության վերաբերյալ կասկածներ է առաջացնում:

Ռուսաստանցի գիտնականներն օգտվել են արևմտյան վիճակագրության տվյալներից, համաձայն որոնց, վերջին 20 տարիների ընթացքում ողբերգությամբ ավարտված չվերթներից նախապես 18 %–ով ավելի շատ ուղևորներ են հրաժարվել, քան բարեհաջող թռիքներից: