Ֆրանսիական կառավարության պետական ծառայության հարցերով նախկին պետքարտուղար Ժորժ Տրոնի դեմ մեղադրանք է առաջադրվել երկու կանանց բռնաբարության մեջ: Նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում:
Քաղաքական գործչի շուրջ սկանդալը բռնկվել է մայիսին, երբ Տրոնի գլխավորած Դրավեյ քաղաքի քաղաքապետարանի երկու աշխատակցուհիներ մեղադրել են նրան սեռական բնույթի ոտնձգությունների մեջ: Նրանք հայտարարել են, որ որոշել են ոստիկանություն դիմել այն բանից հետո, երբ լսել են Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի ձերբակալության մասին:
Սկանդալի պատճառով Ժորժ Տրոնը ստիպված է եղել լքել պաշտոնը: Իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները քաղաքական գործիչը հերքում է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: