Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպման ժամանակ ստորագրվելիք փաստաթղթի հարցում Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը` բուն փաստաթուղթն է, երկրորդը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների ռեակցիան: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Կոնգրեսի մեջ կան այնպիսի դիվանագետներ, որոնք հասկանում են, որ յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր ստորակետը կարող է ճակատագրական լինել, ուստի` մենք պետք է տեսնենք փաստաթուղթը: Կոնգրեսը հանդիսանում է ԼՂ ինքնորոշման ջերմագույն ջատագովը, և նրանց արձագանքը շատ ավելի կարևոր է»,- ասել է Զուրաբյանը: