Home / Հայաստան / Օբաման թռչկոտել և ֆիզիկական վարժություններ է կատարել ուսանողների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օբաման թռչկոտել և ֆիզիկական վարժություններ է կատարել ուսանողների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հարավային Աֆրիկա կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Քեյպթաունի ուսանողներին ցույց է տվել, թե ինչպես պետք է մարմինը ֆիզիկական պատրաստվածության մեջ պահել:

Նախագահի կինն անգամ ֆիզիկական վարժություններ է կատարել մի խումբ ուսանողների և դասախոսների հետ:

ԱՄՆ առաջին տիկինը թռչկոտել է գնդերի վրա, որովայնի վարժություններ է արել և 15 անգամ գետնից հրում կատարել, հայտնում է LifeNews.ru-ն:

Միշել Օբամայի հետ հանդիպմանը տասնյակ ուսանողներ են եկել: Սկզբում առաջին տիկինը պատմել է նրանց առողջ կենսակերպի կարևորության մասին, այնուհետև անձամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է վարժություններ կատարել:

Իհարկե, այդ ամենից հետո ուսանողներին անակնկալի է բերել ԱՄՆ առաջին տիկնոջ սիրած ուտեստի մասին հարցի պատասխանը:

«Եթե նշեմ իմ ամենասիրած ուտելիք, թերևս պիտի ասեմ, որ դա կարտոֆիլ-ֆրին է: Այո, այո, ես պարզապես չեմ կարողանում կանգ առնել,- ասել է Միշելը` խոստովանելով, որ դա բոլորովին էլ առողջ կենսակերպին հարիր ընտրություն չէ: Բայց դուք պետք է բանջարեղեն ուտեք և սպորտով զբաղվեք»,- հավելել է նա: