Մանկական «նվնվոցը» հասուն մարդու համար ամենաանտանելի և տհաճ ձայնն է, պարզել են Նյու Յորք նահանգի Նյու Պալտեսի համալսարանի գիտնականները: Գիտնականները նման եզրակացության են հանգել մի շարք հետազոտություններից հետո, գրում է Time ամսագիրը` նշելով, որ այդ փաստը հասկանալու համար ապացույցներ այնքան էլ չէին պահանջվում:
Գիտնականները որոշել են ստուգել մարդկանց աշխատունակությունը, երբ նրանց շեղում են տարբեր տեսակի ձայներ: Փորձի մասնակիցներին խնդրել են մաթեմատիկական խնդիրներ լուծել սկզբում լռության մեջ, այնուհետև խոսկացությունների, երեխաների հետ խաղի, երեխայի «նվնվոցի» և մեխանիզմների աշխատանքի պայմաններում:
Երեխայի «նվնվոցը» շեղում է փորձի մասնակիցներին խնդրի լուծումից ավելի շատ, քան ցանկացած այլ ձայն: «Նվնվոց լսելիս դուք ավելի քիչ աշխատանք եք կատարում և ավելի վատ եք աշխատում: Կարևոր չէ`կին եք, թե տղամարդ, բոլորը հավասարապես շեղվում են իրենց գործից»,- նշել է գիտնականներից մեկը:
Որքան էլ որ տարօրինակ հնչի, մյուս ձայները չեն ազդել փորձի մասնակիցների մաթեմատիկական հաջողությունների վրա, նշվում է հոդվածում: