Home / Հայաստան / Կահիրեյում բախվել են Մուբարաքի կողմնակիցներն ու հակառակորդները

Կահիրեյում բախվել են Մուբարաքի կողմնակիցներն ու հակառակորդները

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում բախումներ են տեղի ունեցել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների միջև, հայտնում է BBC-ն:

Բախումների հետևանքով տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Նախկին նախագահի կողմնակիցները ցույցի են դուս եկել Կահիրեում` Մուբարաքի դեմ ուղղված մեղադրանքների վերաբերյալ իրենց անհամաձայնությունը հայտնելու:

83-ամյա նախկին նախագահը կալանքի տակ է գտնվում Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրի հիվանդանոցում: Նրա մոտ ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել:

Օգոստոսի 3-ին Մուբարաքը պետք է դատարանի առջև կանգնի: Նա մեղադրվում է կառավարման 30 տարիների ընթացքում ծառայողական դիրքի չարաշահման շնորհիվ ապօրինի կարողության կուտակման մեջ: