Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ լիբիական իշխանությունների և Մուամար Քադաֆիի հակառակորդների միջև «շփում կա»: Այս մասին հայտնում է Europe1-ը:
«Կողմերի միջև որոշակի կապեր կան: Իհարկե, ես դրանց մանրամասները չգիտեմ»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նա նշել է, որ այժմ հարցը վերաբերում է Քադաֆիի հետագա ճակատագրին, և որ երկրի առաջնորդի պաշտոնից չհրաժարվելը հիմնական խոչընդոտն է հանդիսանում «Լիբիայի` ներկայումս ռազմական բնույթ կրող հակամարտության քաղաքական լուծման համար»:
Հավելենք, որ առաջին անգամ Լիբիայի կառավարության և ապստամբների միջև ընթացող բանակցությունների մասին հայտարարել էր Լիբիայի վարչապետ Ալ-Բաղդադի ալ-Մախմուդին: Ընդդիմության ներկայացուցիչներն այդ ժամանկ հերքեցին այս տեղեկությունները: