Հաագայի միջազգային քրեական դատարանը հունիսի 27-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և նրա մի քանի համախոհների ձերբակալության օրդեր է տվել:
Միջազգային դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մերոնո-Օկամպոն նախօրեին հայտարարել է, որ հետաքննությունը բավականաչափ փաստեր ունի, որոնք ապացուցում են Քադաֆիի և նրա որդու` Սեյֆ ալ Իսլամի, ինչպես նաև լիբիական հետախուզության ղեկավար Աբդուլա աս-Սենուսիի կողմից մարդկության դեմ իրագործված հանցանքը:
Միաժամանակ լիբիական կառավարության ներկայացուցիչ Իբրահիմ Մուսան կիրակի հայտարարել էր, որ չնայած երկրում տիրող զինված հակամարտությանը, Քադաֆին մնում է «լիբիական ազգի պատմական ընտրությունը» և չի կարող պաշտոնանկ արվել: