Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», մասնակցում է Ավստրիայի Զալցբուրգում ընթացող ընկերական մրցաշարի:
Առաջին խաղում «Շախտյորը» հանդիպեց Վիեննայի «Աուստրիա» թիմի հետ և պարտության մատնեց մրցակցին 3:1 հաշվով: Ողջ խաղի ընթացքում ուկրաինական ակումբը մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և հաշիվն էլ ավելի խոշոր կարող էր լինել:
Իր թիմի կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ Մխիթարյանը, ով դարձավ հանդիպման առաջին գոլի հեղինակ:
Հանդիպման 20-րդ րոպեին հայաստանցին խորքից փոխանցում ստացավ Ալեքս Տեյշեյրայից և, մեն-մենակ հայտնվելով դարպասապահի առջև, 20 մետրից հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Նշենք, որ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 70 րոպե: