ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման դեռահասների շրջանում հայտնի «Այ Քարլի» սերիալում իր մասնակցությունը բացատրել է նրանով, որ ցանկացել է ևս մեկ անգամ մարդկանց ուշադրությունը հրավիրել իր կողմից նախաձեռնած «Joining Forces» (Միացյալ ուժեր) ծրագրին, որը զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու միտում ունի, հայտնում է kp.ru-ն:
Պարզվում է, որ Ֆիլմում Քարլիի հայրը զինվորական է, ով ծառայում է արտասահմանում: Եվ ահա մի օր աղջկա մոտ հյուր է գալիս Միշել Օբաման, ով խաղում է ինքն իրեն, որպեսզի խոսի նրա հետ այն դժվարությունների մասին, որոնց բախվում են զինվորականների ընտանիքները:
«Գիտեք, իմ աղջիկները դպրոցում ընկերներ ունեն, որոնք այնքան են տարված այդ սերիալով, որ երբ երեխաներս ասել են, որ իրենց մայրը նկարահանվելու է «Այ Քարլի. ֆիլմում, նրանք չեն հավատացել: Ես վիրավորվեցի, լսեք, ասում եմ, ես անգամ Բուքինհեմյան պալատում եմ եղել, ինչո՞ւ չեմ կարող հայտնվել «Այ Քարլիում»: Եվ ահա, վերջապես, ես նկարահանվել եմ ընդամենը 2 դրվագում, և հիմա աշխարհի ամենաթույն մայրիկն եմ»,- իր դերասանական առաջին քայլերը մեկնաբանել է ԱՄՆ առաջին տիկինը: