Քվինսլենդի համալսարանի գիտնականները բացատրել են, թե ինչու են կանայք ավելի թեթև տանում շնչառական հիվանդությունները: Մասնագետները 63 կամավորների մասնակցությամբ հետազոտություններ են անցկացրել:
Գիտնականները կամավորներին վարակել են հարբուխ առաջացնող վիրուսով և հետևել օրգանիզմի հակազդեցությանը: Respiratory Research-ում հրապարակված զեկույցում ասվում է. «Կնոջ օրգանիզմն ավելի ուժեղ է հակազդում վիրուսների հարձակմանը: Սակայն դա վերաբերում է միայն մինչ դաշտանադադարի փուլ մտած կանանց:
Առաջատար հետազոտող Ջոն Ափհեմը մեկնաբանում է. «Կենսաբանական տեսանկյունից նման դասավորվածությունը բավական տրամաբանական է: Վերարտադրողական տարիքի կանայք պետք է ավելի պաշտպանված լինեն մարդկային տեսակի պահպանման համար»: