ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը «ՌԴ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի վավերացման» Դաշնային օրենք է ստորագրել, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Դաշնային օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2011-ի հունիսի 17-ին և հաստատվել Դաշնային Խորհրդի կողմից 2011-ի հունիսի 22-ին: Օրենքի համաձայն, վավերացվում է 2010-ի սեպտեմբերի 3-ին Բաքվում ստորագրված ՌԴ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին պայմանագիրը: Այն հիմնարար փաստաթուղթ է համարվում, որը որոշում է երկու երկրների միջև առկա սահմանները` ողջ տարածքով մեկ` սկզբնական կետից մինչև Կասպից ծով: Սկբնական կետը Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պետական սահմանների հատման մասն է, որի վայրը որոշվելու է առանձին եռակողմ պայմանագրով: