Բաքվում պատրանք կա, որ բավարար է Կրեմլում հեռախոսփոխողը վերցնեն, զանգահարեն Երևան, և կարգադրեն հանձնել Լեռնային Ղարաբաղը, և ամեն ինչ անմիջապես կլուծվի: Բայց Ռուսաստանը նման հնարավորություններ չունի: Այս մասին «Взгляд»-ի հետ զրույցում նշել է քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեևը:
Նրա խոսքով` Մոսկվայից պահանջելով ճնշում գործադրել Երևանի վրա, փաստացիորեն առաջարկելով Ռուսաստանին փչացնել համարաբերությունները Հայաստանի հետ, Բաքուն փոխարենը ոչինչ չի առաջարկում: «Մենք դրանից ի՞նչ ենք ստանում: Միգուցե, Բաքուն պատրա՞ստ է հրաժարվել Nabucco ծրագրից: Կամ թե պատրա՞ստ է ողջ նավթն ու գազը Ռուսաստանի տարածքով փոխադրել: Ոչ, պատրաստ չէ: Այդ դեպքում, ո՞րն է Ռուսաստանի շահը: Մշտական ընկերությո՞ւնը: Մշտական ընկերությամբ տուն չես պահի, հենց միայն այն պատճառով, որ այն մշտական չի լինում: Ղարաբաղը առհասարակ մեր խնդիրը չէ»:
Գնահատելով Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը` Միխեևը հայտարարել է, որ դրանց հետևանքներն անմխիթար են լինելու: «Դժվար թե Ադրբեջանը կարողանա կայծակնային արագությամբ ռազմական գործողություններ իրականացնել նվազագույն ժամկետներում: Այդ պատերազմը խոստանում է լինել ձգձգվող և արյունահեղ, զոհերի թիվը, կարծում եմ, մի քանի տասնյակ հազարի կհասնի: Իսկ դա նշանակում է, որ պատերազմը լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանի ռազմավարական կայունությանը»: