Home / Հայաստան / «Աղոթում եմ ձեզ համար և օրհնում». Բենեդիկտոս 16-րդը բացեց News.va կայքը

«Աղոթում եմ ձեզ համար և օրհնում». Բենեդիկտոս 16-րդը բացեց News.va կայքը

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն անձամբ հայտարարել է Վատիկանի լրատվական news.va կայքի գործարկման մասին` հաղորդագրություն թողնելով Թվիթերում:

«Սիրելի բարեկամներ: Ես հենց նոր գործարկել եմ News.va կայքը: Օրհնվի մեր տեր Հիսուսը: Աղոթում եմ ձեզ համար և օրհնում, Բենեդիկտոս 16-րդ»,-ասված է հաղորդագրության մեջ: Թվիթերի հաղորդագրությունն ուղարկվել է I-PAD-ով:

Նոր կայքի գործարկումը կապված է Բենեդիկտոս 16-րդի ձեռնադրման 60-ամյակի հետ:

News.va կայքը իր մեջ միավորում է Վատիկանի բոլոր մեդիառեսուրսները, մասնավորապես, ռադիոկայանը և YouTube-ի Վատիկանի ալիքը, ինչպես նաև վերարտադրում է Facebook սոցիալական կայքի և Twitter միկրոբլոգի հաղորդագրությունները:

Ավելի վաղ համացանցում Վատիկանի հիմնական մեդիա ներկայացուցիչը դեռ Հովհաննես Պողոս Երկրորդի օրոք`1995-ին գործարկված vatican.va կայքն էր: