Մինչ վերջին ժամանակները Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Քրիսթին Լագարդը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր գործադիր տնօրեն:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում Լագարդի առաջնային խնդիրներից է եվրագոտում ճգնաժամի հաղթահարումը, հայտնում է BBC-ն:
Նշենք նաև, որ ԱՄՀ-ի նախկին բոլոր ղեկավարները եվրոպացիներ են եղել:
Լագարդն այս պաշտոնը ստանձնել է ԱՄՀ-ի նախկին ղեկավար Ստրոս-Կանի հրաժարականից հետո. Վերջինս իր պաշտոնից ազատվել էր սեքս-սկանդալի պատճառով: