1921 թվականի արտադրության Bentley Chassis No.3 մեքենան աճուրդի կհանվի ընթացիկ տարվա օգոստոսին Կալիֆորնիայում, հայտնում է РБК-ն:
Chassis No.3-ը համարվում է գնորդին վաճառված առաջին Bentley-ն: Մեքենան բազմապիսի ավտոարշավների է մասնակցել և մինչ այժմ պիտանի է երթևեկության համար: Առաջնային տարբերակում այն պատրաստված է եղել ալյումինե պատյանից և վերնամաս չի ունեցել:
Մեքենաների փորձագետ Փոլ Հագեմանի խոսքով` Bentley-ի առաջին մոդելը փորձնական էր, որն անհաջողությամբ էր ավարտվել: Այդուհանդերձ, Chassis No.3-ի մի օրինակ վաճառվել էր: Ունիկալ մեքենան բազմաթիվ սեփականատերեր է փոխել, որոնց թվում են եղել նաև մի շարք հայտնի մարդիկ: