Հայ Ազգային Կոնգրեսի` այսօր հրավիրած հանրահավաքին ընդառաջ Epress.am-ը զրուցել է Ազատության հրապարակ եկած թոշակառուների հետ, ովքեր իրենց ակնկալիքներն են ներկայացրել այսօրվա հանրահավաքից:
«Ի՞նչ պիտի սպասեմ, սովորական էլի, կռիվ չի լինելու, բան չի լինելու: Ժողովրդին էլի դուխ են տալու, որ տենանք` հետո ինչ ա լինելու», – ասել է Երևանի Շահումյանի թաղամասի բնակիչ, թոշակառու Վարդան պապիկը:
Նրա խոսքով` առաջընթացն ակնհայտ է. «Եթե չլիներ, ստեղ ի՞նչ էինք անելու: Ես միշտ եկել եմ ու շարունակելու եմ գալ հանրահավաքներին»:
«Ինչ տան, էն էլ կհավատամ», – իր ակնկալիքներով է կիսվել թոշակառու Էդիկը: Իսկ տիկին Կիման ասել է, որ գալիս է հանրահավաքների, որովհետև ուզում է, որ «մի լավ բան լինի, որ մեր համար շատ լավ լինի»: Նա ևս նշել է, որ մշտապես եկել ու գալու է հանրահավաքների:
«Մինչև ելույթի սկիզբը չենք կարա ասենք` ինչ կլինի», – միաբերան ասացին երկու թոշակառուներ, որոնք ներկայացան որպես երկու լոռեցի բիձա:
Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակ մարդկանց հոսքը շարունակվում է: Հրապարակի հարակից տարաշծում տասնյակ ոստիկաններ և կարմիր բգերետավորներ են շրջում: Ականատեսները պատմում են, որ Ազգային ժողովի մոտ` Դեմիրճյան փողոցի կողմից զրահամեքենաներ են կանգնած: