Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախագահ Աբդուլա Գյուլի խնդրանքով ներկայացրել է նոր կառավարության ցուցակը, որը դեռևս պետք է հաստատվի Գյուլի կողմից: Ինչպես նշում է «Ռադիկալ» օրաթերթը, լուրջ փոփոխություններ նոր կառավարության կազմում չեն լինի:
Օրաթերթի փոխանցմամբ, իրենց տեղը, մասնավորապես, կպահպանեն երկու փոխվարչապետներ Բյուլենթ Արինջը և Ալի Բաբաջանը:
Իր պաշտոնում կշարունկի պաշտոնավարել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: