Home / Հայաստան / Ջոլին ու Փիթը 4 երեխաներից հետո վերջապես որոշել են ամուսնանալ

Ջոլին ու Փիթը 4 երեխաներից հետո վերջապես որոշել են ամուսնանալ

Ամերիկյան InTouch ամսագիրը ոչ միայն պնդում է, որ աստղային Ջոլի-Փիթ զույգն ամուսնանում է, այլ նաև նշում է հարսանեկան արարողության կոնկրետ ամսաթիվն ու տեղը: Պարբերականի տվյալների համաձայն` Բրեդն ու Անջելինան կամուսնանան սեպտեմբերի 23-ին ֆրանսիական Պրովանսում, հայտնում է MIGnews.com-ը:

«Նրանք ցանկանում են պսակադրվել Château Miraval գինեգործական տնտեսության մատուռում»,- ընտանիքի ընկերներից մեկի խոսքերն է փոխանցում InTouch-ը:

2008-ից սկսած զույգը պարբերաբար Պրովանսում է լինում: Այցելություններից մեկի ժամանակ էլ հենց զույգը գտել է մատուռը, որը նրանց հիացրել է:

Հարսանեկան արարողության վկաներն են լինելու Փիթի եղբայր Դուգը և Ջոլիի օգնական Հոլի Գոլայնը: