Հունիսի 9-ին բանտից ազատ արձակված քաղբանտարկյալ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի` Հայաստանում բնակվելու հետ կապված խնդիրները լուծում են ստանում: Այս մասին ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքին իր ելույթում հայտարարել է ինքը` Հացպանյանը:
Հիշեցնենք, որ մինչ բանտից դուրս գալը նա նամակ էր հղել ՀԱԿ-ին` նշելով, որ ՀՀ իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում իրեն ՀՀ քաղաքացիություն տրամադրելու հարցում, և կա վտանգ, որ նրան կարող են արտաքսել երկրից: Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ի իր հանրահավաքի ելույթում արձանագրել էր, որ Սարգիս Հացպանյանի Հայաստանում առնվազն քաղաքացիական կեցության հարցը ՀԱԿ-ի համար կարևոր օրակարգային հարց է, և իրենք պետք է անեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի:
Հացպանյանն իր այսօրվա ելույթում նշել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի և Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ կանգնեցվեց իր համար անցանկալի գործընթացը:
«Ինձ կանչեցին անձնագրերի և վիզաների վարչություն, դիմում ներկայացրեցի 1 տարվա ժամանակավոր կացություն ձեռք բերելու համար, և մի քանի շաբաթվա ընթացքում ես այն ձեռք կբերեմ», – հայտարարել է Հացպանյանը