Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները երեք գնդակ խփեցին ուկրաինական թիմում

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները երեք գնդակ խփեցին ուկրաինական թիմում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոսը և Գևորգ Ղազարյանը երեկ իրենց նոր ակումբի` Դոնեցկի «Մետալուրգի» կազմում մասնակցել են Կիպրոսի «Անորտոսիսի» հետ ընկերական խաղին:

Գրանցվել է արդյունավետ ոչ-ոքի` 3:3: Ուկրաինական ակումբի կազմում բոլոր 3 գոլերի հեիղնակներ են դարձել հայ լեգիոնականները: Երկու գգնդակ է խփել Մարկոսը, իսկ 2:3 հաշվի ժամանակ հանդիպման վերջին գոլը խփել է Ղազարյանը: «Մետալուրգի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Կառլեն Մկրտչյանը հանդիպմանը չի մասնակցել: