Ռուսաստանյան էստրադայի աստղ Իրինա Ալեգրովան հրաժարվել է «Ղրիմ-մյուզիք ֆեստին» մասնակցելու Ռուսաստանի Պորիմադոննա Ալլա Պուգաչյովայի հրավերից: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները` հղում կատարելով երաժշտական փառատոնի կազմակերպիչներին:
Բացի այդ, Ալեգրովան Պուգաչյովայի հասցեին մի քանի անքաղաքավարի արտահայտություններ է արել, ինչով էլ վիրավորել է երգչուհուն: Կազմակերպիչները նշել են, որ Ալեգրովան բավական կտրուկ է արձագանքում որևէ փառատոնի մասնակցելու հրավերներին:
Կազմակերպիչների հետ հեռախոսազրույցում Ալեգրովան ընդգծել է, որ «ոչ ողորմության, ոչ էլ Պուգաչովայի ընկերության կարիքը ունի»:
Ալեգրովայի նման բացասական վերաբերմունքը Պրիմադոննայի նկատմամբ բացատրվում է վերջերս երաժշտական հաղորդումներից մեկի նկարահանման ժամանակ երգչուհիների միջև ծագած տարաձայնությամբ: Այն ժամանակ Պուգաչյովան հայտարարել էր, որ ինքն ավելի լավ է երգում Ալեգրովայի կողմից կատարած «Странник» երգը: Պրիմադոննան նաև խորհուրդ է տվել Ալեգրովային մասնագետի դիմել` ձայնալարերի բուժման համար: