Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն ցավալի է համարոււմ այն փաստը, որ, չնայած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերին, ոչ Սոչիում, ոչ էլ Կազանում հակամարտող կողմերը արդյունքի չհասան: Այս մասին Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում:
Միևնույն ժամանակ, Ժյուպեն համաձայն չէ այն մտքի հետ, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծում չունի:
«Որքանով որ տեղյակ եմ, այժմ հավելյալ առաջարկներ կլինեն, որպեսզի ամեն դեպքում հնարավոր լինի գոնե ինչ-որ համաձայնության հասնել այդ հարցում»,- նշել է Ալեն Ժյուպեն: