Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը չի ձգտում իր կազմակերպած հավաքները մարդաշատ դարձնել: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով այն փաստի մասին, որ հունիսի 29-ին իր կուսկացության կողմից ձևավորած «Ազգային ճակատ» նախաձեռնության հավաքն անցել է ՀՀ կառավարության նիստերի կիսադատարակ դահլիճում:
«Եթե այլ քաղաքական միավորները ձգտում են մարդաշատ դարձնեն իրենց հավաքները, մենք դա չենք համարում առաջնային: Մենք ինքնակամ ենք, ինքնակոչ մարդիկ պետք է գան, եթե ցանկանում են, եթե չեն ցանկանում` թող չգան: Տեսնեն, որ իրենցից է դա կախված, ոչ թե մեզանից, որովհետև մի դահլիճ լցելը, հասկացեք, դա մեծ բան չի»,- ասել է Կարապետյանը:
Նա չի համաձայնել Հայ Ազգային Կոնգրեսի այն գործելաոճի հետ, որը նախատեսում է մարզային հանդիպումների անցկացնում:
«Գնում են գյուղեր, հորդորում են, մեքենաներ են ուղարկում: Հիմա եթե ես գնամ ու հորդորեմ… ի՞նչը հորդորեմ, ինչո՞ւ ես պիտի հորդորեմ, դա իրենց հավաքը պետք է լինի, իրանք պետք է հորդորեն, որ մենք միասին լինենք: Ես ի՞նչ ա, սեփական շա՞հ եմ հետապնդում», – հայտարարել է Ժողովրդական կուսակցության ղեկավարը: