Ռուսաստանի ամենահեղինակավոր «Ռոսիանկա» կանանց ֆուտբալային ակումբի խաղացողները մասնակցել են բավական համարձակ ֆոտոշարքի, որը կանանց ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության առաջացման և տղամարդկանց շրջանում առավել մեծ ճանաչում ձեռք բերելու միտում ուներ:
Կին ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել լողազգեստներով և երեկոյան զգեստներով` լուսանկարչական սարքերի և տեսախցիկների առջև հանդես գալով բոլորովին նոր կերպարներում:
Ակումբի գլխավոր մարզիչ Տատյանա Եգորովայի կարծիքով` այս քայլը նպաստում է կանացի ֆուտբոլի ճանաչվածության մակարդակի բարձրացմանը: Բացի այդ, նրա խոսքով, աղջիկները սկսում են իրենց առավել վստահ զգալ: