Չինաստանի բնակիչը փրկել է 10-րդ հարկում տեղակայված բնակարանի պատուհանից ընկած երկամյա աղջնակի կյանքը: Ինչպես գրում է China Daily-ին, միջադեպը տեղի է ունեցել Խանչժոու քաղաքում հուլիսի 2-ին:
31-ամյա Ու Ցզյուիպինը դուրս է եկել շենքից այն պահին, երբ երեխան ընկնում էր պատուհանից: Չժան Ֆանգուի անունով աղջիկը բարձրացել է պատշգամբի վրա, մինչ իրեն խնամող տատիկը սենյակում չէր և ընկել է պատուհանից: Տեսնելով երեխային` կինը նետվել է նրա կողմ և հասցրել բռնել նրան:
Երեխան ընկել է ուղիղ կնոջ ձեռքերի մեջ` այդպիսով փրկվելով մահից: Սակայն բարձրության պատճառով, այդուհաներձ, վնասվածքներ է ստացել:
Աղջնակի փրկիչը նույնպես վնասվածքներ է ստացել, մասնավորապես վնասվել է նրա ձախ ձեռքը: