Home / Հայաստան / «Մտածեք, ես լավ կվճարեմ». Կիրկորովն իր ապագա երեխայի համար մայր է փնտրում

«Մտածեք, ես լավ կվճարեմ». Կիրկորովն իր ապագա երեխայի համար մայր է փնտրում

Ռուսաստանյան էստրադայի փոփ-աստղ Ֆիլիպ Կիրկորովը մայր է գտել իր ապագա երեխայի համար: Կիրկորովը մայր դառնալու առաջարկ է արել ուկրաինացի հեռուստահաղորդավար Կատյա Օսադչայային, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը:

Հեռուստահաղորդավարը հայտնի է Ուկրաինայում իր արտասովոր հագուստներով և հայտնի մարդկանց հետ սադրիչ հարցազրույցներով:

Հարցազրույցներից մեկի ժամանակ հաղորդավարը հարցրել է Կիրկորովին` արդյոք վերջինս չի ցանկանում երեխա որդեգրել, ինչին ի պատասխան երգիչը վրդովված հայտարարել է.«Ինչո՞ւ որդեգրեմ: Ես ինքս կարող եմ երեխա ունենալ, իմ ուժերով», և, գնահատող հայացք նետելով 27-ամյա հեռուստահաղորդավարի վրա, առաջարկել է օգնել իրեն այդ հարցում:

«Մտածեք: Ես լավ կվճարեմ: Ձեռքներիցդ բաց մի թողեք այս հնարավորությունը»,-ժպտալով ասել է Կիրկորովը: