ԱՄՆ գաղտնի ծառայությունը սկսել են Fox News ամերիկյան հեռուստաալիքի Twitter միկրոբլոգի էջը ջարդած հաքերին, ով ԱՄՆ անկախության օրվա նախօրեին (հուլիսի 4 – Epress.am) երկրի նախագահ Բարաք Օմաբայի մահվան մասին հաղորդագրություններ էր տարածել:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը, հակերները կարողացել են մատչում ստանալ Fox News-ի միկրոբլոգին և գրել, որ Բարաք Օբաման հրազենային երկու վնասվածք է ստացել: Հաղորդագրության հեղինակները նաև հաջողություն են ցանկացել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:
«Հաշվի առնելով «կատակ» հաղորդագրությունների լրջությունը` մենք հետաքննություն ենք սկսել», – հայտարարել է ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչ Ջորջ Օգիլվին:
Fox News-ի փոխնախագահ Ջեֆ Միզենթին, իր հերթին, պահանջել է Twitter կայքից սեփական հետաքննությունն անցկացնել: