Home / Հայաստան / Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում պահվող ռազմագերիին

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում պահվող ռազմագերիին

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնովին: Այս մասին տեղեկություններ է հաղորդել կազմակերպության Բաքվի գրասենյակը:

Այցելության ընթացքում Կարմիր Խաչը ստուգել է Հուսեյնովի առողջական վիճակն ու այն պայմանները, որտեղ պահվում է ռազմագերին: Կազմակերպության ներկայացուցիչները նաև նրա հարազատների կողմից ուղարկված նամակ են փոխանցել: Հուսեյնովի կողմից գրված նամակն էլ Ադրբեջան է ուղարկվել:

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Ռոման Հուսեյնովը հայկական զինված ուժերի կողմից գերի է վերցվել 2010-ի օգոստոսի 27-ին: