2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` աշխարհի ամենավատ տնտեսությունը Մադագասկարինն է: Նման եզրակացության է եկել Forbes ամսագիրը` վերլուծելով աշխարհի երկրների մեծ մասի միկրոտնտեսական ցուցանիշները:
Վատագույնների ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել Հայաստանը, փաստացիորեն զիջելով միայն Մադագասկարին: Հայաստանին հաջորդում է Գվինեան: Աշխարհի ամենավատ տնտեսությունների առաջին հնգյակը եզրափակում են Ուկրաինան և Ճամայկան:
Հայաստանի մասին ասվում է, որ երկիրը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել ճգնաժամից հետո: 2009 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 15 տոկոսով: Միաժամանակ երկրում բարձր է մնում սղաճի մակարդակը (մոտ 7 տոկոս): Իսկ մեկ շնչի հաշվով տարեկան ՀՆԱ-ն կազմում է մոտ 3000 դոլար:
Հատկանշական է, որ վարկանիշային աղյուսակի արդյունքները մեկ տարի առաջ խիստ տարբերվում էին այս տարվա ցուցակից: Այն ժամանակ առաջին տեղում էր Զիմբաբվեն, երկրորդը Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունն էր, իսկ երրորդը, ինչպես և այս տարի, Գվինեան էր: Անցյալ տարի վատագույնների ցուցակում Հայաստանն ու Ուկրաինան ընդհանրապես ընդգրկված չէին: