Շաբաթ օրը առավոտյան ժամը 5:30-ին զինված և դիմակավորված երեք անձ ներխուժել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Նոյ թաղամասի 72 տուն, որը պատկանում է Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Աղվան Գրիգորյանը հիմա աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեում:
Ավազակային հարձակման պահին տանը եղել են 4 հոգի` Գրիգորյանը, վերջինիս մայրն ու երկու որդիները: Գրիգորյանի որդիներից Երվանդը հասցրել է իր ընկերուհուն բջջային հեռախոսով հաղորդագրություն ուղարկել` խնդրելով անմիջապես ահազանգել ոստիկանություն: Աղջիկը զանգահարել է 1-02, ոստիկանները հանցագործության վայր էին հասել միայն 40 րոպե անց, երբ գողերն արդեն հեռացած են եղել` թալանելով և դաժան ծեծի ենթարկելով Գրիգորյաններին: