Home / Հայաստան / Պուտինը ջազ կերգի ռադիոյի եթերում

Պուտինը ջազ կերգի ռադիոյի եթերում

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հանդես կգա ռադիոյով, այս անգամ` երգչի կարգավիճակում: Ինչպես ասված է «Ռադիո 7»-ի կայքում, հուլիսի 6-ին ռուսաստանյան կառավարության ղեկավարը կկատարի ջազային «Blueberry Hill» երգը: Երգի նոր տարբերակը ձայնագրվել է դիջեյ Smash-ի մասնակցությամբ:

Երգը եթերում կհնչի 4 անգամ, յուրաքանչյուր լրատվական հաղորդումից անմիջապես հետո:

«Blueberry Hill» երգը ժամանակին կատարել են այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Էլվիս Փրեսլին, Ադրիանո Չելենտանոն և Էլթըն Ջոնը:

Հիշեցնենք, որ սա որպես երգիչ հանդես գալու Վլադիմիր Պուտինի առաջին  փորձը չէ: Անցյալ տարվա դեկտեմբերին Պետերբուրգի Սառցե պալատում տեղի ունեցած բարեգործական երեկոյի ընթացքում վարչապետը դաշնամուրի վրա նվագեց «С чего начинается родина»-ն, այնուհետև երգեց նույն «Blueberry Hill» երգը: Որոշ վերլուծաբաններ այս քայլը որակում են որպես Պուտինի նախընտրական քաարոզարշավի մի մաս: