ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 6-ին մեկնել է Սոչի` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ ձևաչափով Սեյրան Օհանյանի հանդիպումները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: