ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կպատասխանի Twitter-ի օգտատերերի հարցերին: Նախագահի շփումը միկրոբլոգերների հետ նախատեսված է իրականացնել հուլիսի 6-ին: Ինչպես հայտնում է USA Today-ը, Օբամայի գրառումները չեն սահմանափակվի ստանդարտ 140 նիշով, նախագահը կկարողանա ցանկացած երկարության հաղորդագրություններ թողնել:
Ֆորումի մոդերատորը Twitter-ի գործադիր նախագահ Ջեք Դորսին է լինելու: Դորսին վերահսկելու է գրառումները և հստակ հարցեր է ուղղելու նախագահին:
ԱՄՆ նախագահի թվիթերյան հաղորդակցության մասին հունիսի 30-ին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները: Շփման հիմնական թեմաները կլինեն ԱՄՆ-ի տնտեսությունն ու աշխատանքային շուկան: Սակայն, ինչպես գրում է պարբերականը, օգտատերերը ցանկացած հարց կկարողանան քննարկել նախագահի հետ, սկսած մարիխուանայի օրինականացումից, վերջացրած դպրոցական ճաշարանների ուտելիքների որակով: