Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ սկսվել է մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարությունը, որն անցել է դռնփակ: «Առավոտ» օրաթերթն իր այսօրվա համարում մի շարք մանրամասներ է ներկայացրել գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ:
Մասնավորապես, օրաթերթի տեղեկություններով, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը պատանիների նկատմամբ իր սեռական ոտնձգությունները նկարահանել էր և պահպանել: Որպես օրինակ օրաթերթը նշում է 13-ամյա պատանու դեպքը, որի հետ ունեցած սեռական բնույթի գործողությունները գործարարը նկարահանել է տեսախցիկով, բացի դա, յուրաքանչյուր անգամ տղային վճարել է 50 հազար և ավելի դրամ:
Երեք այլ պատանիների հետ Սերոբ Տեր-Պողոսյանը զբաղվել է խմբակային սեքսով` պարտադրելով նրանց լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ դիրքերում: Այս ամենը նա նույնպես նկարահանել է, ապա, տեղի ունեցածը հրապարակելու սպառնալիքով, նրանց պահել է կախվածության մեջ:
Երկու այլ պատանիների դեպքում Սերոբ Տեր-Պողոսյանը ստիպել է նրանց իր հետ սեքսով զբաղվելուց բացի, համանման գործողություններն կատարել նաև միմյանց հետ:
«Առավոտը» տեղեկացնում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերն են եղել հիմնականում մոր խնամքի տակ գտնվող տղաները` թվով 10-ից ավելին: