Նախօրեին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Կառավարության ղեկավարը Դոնի Ռոստով է մեկնել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի ներկայությամբ ստորագրվել է համագործակցության հուշագիր Արարատի և Ռոստովի մարզերի միջև: Հուշագիրն ստորագրել են մարզերի ղեկավարներ Էդիկ Բարսեղյանը և Վասիլի Գոլուբևը:
Հուշագրով նախատեսվում է համագործակցություն սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթության և գիտության ոլոտներում:
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 8-ին, հայտնում են կառավարությունից: