Ռուսաստանյան ազատական ընդդիմության առաջնորդ, շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փրկվել կոռումպացված և բռնապետական ռեժիմից միայն «արաբական գարնան» (այդ ընթացքում պաշտոնանկ արվեցին Թունիսի և Եգիպտոսի նախագահները) նման իրադարձությունների դեպքում:
Գերմանական dpa գործակալության հետ զրույցում Կասպարովը հայտարարել է. «Ռուսաստանում ընտրություններ չկան, չկա ազատ մամուլ, և ընդդիմության ցանկացած ակցիայի դիմադրություն է ցուցաբերում ոստիկանությունը»:
«Վլադիմիր Պուտինի ռեժիմը չի փոփոխվի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում: Համակարգի ներսում համակարգի փոփոխության ցանկացած փորձ ձախողման է դատապարտված: Միակ բանը, որ մնում է, «եգիպտական տարբերակն» է: Ես կողմ եմ ընտրությունները բոյկոտելուն և ժողովրդին սոցիալական կայքերի միջոցով մոբիլիզացնելուն: Դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, բայց մարդիկ պետք է հասկանան, որ, ընտրություններին մասնակցելով, ընդամենը լեգիտիմություն է տրամադրում իշխանական ռեժիմին: Ժամանակն է ասել ժողովրդին, որ իրեն ապօրինի ռեժիմ է ղեկավարում»,- Կասպարովի խոսքերն է փոխանցում Mignews.com-ը: