Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ մտադիր չէ մնալ վարչապետի պաշտոնում 2013 թվականից հետո, երբ Իտալիայում կանցնեն հերթական ընտրությունները:
Պատասխանելով հարցին` արդյոք ինքը պատրաստվում է առաջադրել թեկնածությունը գալիք ընտրություններին, Բերլուսկոնին ասել է. «Միանշանակ` ոչ: Իր թեկնածությունը վարչապետի պաշտոնին կառաջադրի Անջելինո Ալֆանոն»:
Խոսքը արդարադատության նախարարի մասին է, ով հունիսի սկզբին դարձել է Բերլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության ղեկավար:
Ինչ վերաբերում է Իտալիայի նախագահի պաշտոնին, ապա դրան Բերլուսկոնին նույնպես չի հավակնում: «Դա ինձ համար չէ: Ջաննի Լետան կմասնակցի, նա ավելի հարմար թեկնածու է», – Բերլուսկոնիի խոսքերն է փոխանցում Reuters-ը: