Home / Հայաստան / Աշխարհի քարտեզի վրա նոր պետություն հայտնվեց

Աշխարհի քարտեզի վրա նոր պետություն հայտնվեց

Հուլիսի 9-ին Հարավային Սուդանը պաշտոնապես ձեռք բերեց ինքնիշխանություն: Նոր պետության մայրաքաղաք Ջուբայում այս առիթով տոնախմբություն է կազմակերպվել:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Ջուբայի փողոցներ` պետական դրոշները ձեռքերին: Ականատեսների խոսքով` մարդիկ օդ էին կրակում, երգում, վանկարկում:

Քաղաքի բնակիչները փողոց են դուրս բերել այն ամենը, ինչ ձայն է հանում` թմբուկներ, զանգակներ, տարբեր այլ գործիքներ:

«Ես միշտ հավատացել եմ, որ արյունահեղությանը մի օր վերջ կդրվի», – ասել է տոնակատարության մասնակիցներից մեկը:

Հունվարին անցկացված հանրաքվեի ժամանակ Հարավային Սուդանի անկախությանը կողմ է քվեարկել երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը:

Այժմ Սուդանը զրկվել է Աֆրիկայի ամենախոշոր պետության կարգավիճակից` այն զիջելով Ալժիրին: