«168 ժամ» պարբերականի տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն փորձում է կազմել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի նախնական տարբերակը:
Թերթը գրում է, որ Սարգսյանն առաջին հերթին ցանկանում է լուծել ցուցակը գլխավորողի հարցը: ՀՀԿ-ում չեն բացառում, որ այն կարող է գլխավորել Սերժ Սարգսյանն անձնամբ, ինչպես նախօրեին Գյումրիում հայտարարել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Սակայն նույնիսկ դրանից հետո ՀՀԿ-ի համար խնդրահարույց կլինի ցուցակի երկրորդ համարի հարցը:
«Եվ քանի որ տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում ՀՀԿ-ի ցուցակի 1-ին տեղում վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մրցակցության մասին, մեր աղբյուրները չեն բացառում, որ ընդհանրապես առաջին մի քանի հորիզոնականները կարող են զբաղեցնել բարձր պաշտոնների հավակնություններ չունեցող, բայց ՀՀԿ-ի հին, տարեց անդամները», – նշում է պարբերականը: