Ադրբեջանական ԶԼՄ-ները մեղադրել են երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին ադրբեջանական երգի և պարի «գողության» մեջ` «ցավով փաստելով, որ նրանք ժամանակին մասնակցել են Եվրատեսիլին»:
Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության` Արշակյան քույրերն իրենց «Երևան, Երևան» երգը «գողացել են» ադրբեջանցի կոմպոզիտոր Ուզեիրա Հաջիբեկովի կողմից նկարահանված «Եթե ոչ սա, ապա այն մեկը» կատակերգությունից: Vesti.az-ը նշում է, որ այս երգը «ողջ աշխարհը ճանաչում է որպես ադրբեջանական մշակույթի նմուշ, և, փաստորեն, այժմ այն ներկայացվում է որպես հայկական երգ»:
Ադրբեջանցի լրագրողները նշում են նաև, որ քույրերը հենց նույն տեսահոլովակում օգտագործել են նաև ադրբեջանական «Նազ ելյամյա» ազգային պարը, ինչպես նաև նույն պարի երաժշտության վրա տեքստ են գրել և տեսահոլովակ նկարահանել:
Լուսանկարը` bravo.am-ից