Home / Հայաստան / Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը գալիս է Հայաստան

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը գալիս է Հայաստան

Հուլիսի 11-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը: Ռադայի ղեկավարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այցի ընթացքում բանակցություններ տեղի կունենան Ուկրաինայի և Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների միջև: Նախատեսվում է նաև երկու կողմերի միջև փաստաթղթերի ստորագրում:

Ուկրաինական պատվիրակությունը կայցելի նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, Մատենադարան և Երևանի գինու-կոնյակի «Արարատ» գործարան:

Վլադիմիր Լիտվինը ելույթ կունենա նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, այնուհետև կհանդիպի լրագրողների հետ և կպատասխանի նրանց հետաքրքրող հարցերին: