Home / Հայաստան / Երբ Հայաստանը կարող է «Հազարամյակի մարտահրավեր»-ից աջակցություն ստանալ

Երբ Հայաստանը կարող է «Հազարամյակի մարտահրավեր»-ից աջակցություն ստանալ

Հայաստանը չի կարող ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից (ՀՄԿ) ֆինանսական աջակցություն ստանալ, եթե չվերականգնի կոռուպցիայի և կառավարման մասով Արդարացի կառավարման ցուցիչները:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ նման եզրակացության կարելի է հանգել ի պատասխան թերթի լրագրողի հարցման` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից ստացած պատասխանից, որում մասնավորապես ասվում է.

«ՀՄԿ-ն գործընկերություն է անում լավ կառավարում, ազատ տնտեսություն ունեցող երկրների հետ, որոնք ներդրումներ են կատարում իրենց ժողովրդի մեջ: ՀՄԿ ծրագրերին տվյալ երկրի համապատասխանությունը որոշվում է`հիմնվելով ՀՄԿ ցուցանիշների կատարման վրա: Դա գնահատվում է ամեն տարվա նոյեմբերին:

ՀՄԿ-ի խորհրդի 2011-ի հունվարին տեղի ունեցած նիստում ՀՀ-ին երկրորդ ծրագիր տրամադրելու թեման չի քննարկվել` հաշվի առնելով ՀՀ-ում ՀՄԿ-ի Արդարացի կառավարման ցուցանիշի կատարումը կոռուպցիայի և կառավարման մասով»:

«ՀԺ»-ն նշում է, որ ԱՄՆ դեսպանատան իր աղբյուրները հաստատել են վերոնշյալ եզրակացության ճշմարտացիությունը:

«ՀՀ-ն նոր ֆինանսավորում ստանալու համար ՀՄՀ-ին կարող է դիմել մինչև նոյեմբեր, այսինքն, վերը նշված ցուցանիշները պետք է բարձրանան մինչ այդ», – հավելում է օրաթերթը: