Թաթարական «Բուլգարիա» շոգենավի խորտակման վայրում աշխատող ջրասուզակները հայտնաբերել են նավապետ Ալեքսանդր Օստրովսկու և նրա կնոջ մարմինները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Վթարի վայրում անցկացվող փրկարար աշխատանքները շարունակվել են հուլիսի 12-ի ողջ գիշերվա ընթացքում:
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Մինիխանովը հաղորդել է, որ փրկարար աշխատանքները, հավանաբար, կշարունակվեն ևս մեկ-երկու օր, որից հետո նավը դուրս կբերվի ջրի երես, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Այս պահին պաշտոնապես մահացած է համարվում 59 մարդ, որոնցից 41-ի մարմիններն արդեն ճանաչվել են: Վթարի ժամանակ նավի վրա է եղել 209 մարդ, որոնցից 79-ին հաջողվել է փրկել: Եվս մի քանի տասնյակ մարդիկ տվյալ պահին պաշտոնապես անհետ կորած են համարվում: