Home / Հայաստան / Վրաստանում հայկական եկեղեցիների հարցերով հանձնաժողով կստեղծվի

Վրաստանում հայկական եկեղեցիների հարցերով հանձնաժողով կստեղծվի

Վրաստանում հատուկ հանձնաժողով կստեղծվի, որը կքննարկի այն չգործող եկեղեցիների կարգավիճակը, որոնք պահանջում է հայկական կողմը, սակայն պետությունը չի խառնվի հանձնաժողովի աշխատանքներին, հայտնում է GHN-ը:

Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին:

Մաչավարիանին նշել է, որ Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը չի առնչվում սեփականության հարցերին:

«Եթե այնպիսի հարցեր բարձրացվեն, ինչպես, օրինակ, մի շարք չգործող եկեղեցիների վերաբերյալ հայկական կողմի հարցը, ապա եկեղեցու ներկայացուցիչներից և պատմաբաններից բաղկացած միասնական հանձնաժողով կստեղծվի, և պետությունը չի խառնվի այդ հարցերին»,- ասել է Մաչավարիանին: