Անակնկալ այցով Աֆղանստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է մինչ 2012-ի ավարտը հանրապետությունից դուրս բերել մոտ 1000 ֆրանսիացի զինվորականների, ինչը կազմում է ֆրանսիական ռազմական ուժերի մոտ մեկ չորրորդը, հայտնում է BBC-ն:
Քաբուլից ոչ շատ հեռու գտնվող Ֆրանսիական ռազմաբազայում հնչեցրած իր ելույթի ընթացքում Սարկոզին իր որոշումը բացատրել է «պատերազմն ավարտել կարողանալու» անհրաժեշտությամբ: Սա Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Սարկոզիի թվով երրորդ այցելությունն է Աֆղանստան: