Իսպանիայի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի` Հոլոկոստի հերքման գաղափարների քարոզչությունը չի կարող հանցագործություն համարվել:
Գործի հետ կապված դատաքննությունը ընթանում էր մի քանի տարի: Դատական կոլեգիայի ներկայացուցիչները հաշվի չեն առել փաստաբանների փաստարկները:
Mignews.com կայքը նշում է, որ հետաքննվող գործի նյութերում դատավորները վկայակոչել են հանգամանքը, որ «ոչ մի անհատ կամ մարդկանց խումբ իրավունք չունի վիրավորվել ուրիշների ազատորեն հնչեցվող տեսակետներից»:
Այսուհետ Իսպանիայում քրեորեն հետապնդելի չեն համարվում այն մարդիկ, որոնք կարծում են, որ «գերմանացիները հրեաներին այրելու բոլոր հիմքերն ունեին» կամ «գերմանացիները երբեք չեն այրել հրեաներին», «սևերը գտնվում են մարդկային մշակույթի և սոցիալական սանդուղքի ամենացածր աստիճանին»:
«Այս բոլոր պնդումները տհաճ են համարվում, բայց ժամանակակից սահմանադրական հանրապետությունում դրանց համար չի կարելի պատժել մարդուն», – հայտարարել է դատավորը: